Կառավարության ծրագիրը քննարկելիս կուսակցությունների մասին օրենքի և ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ եղել են, բայց թե ինչպես դրանք ներկայացված կլինեն ծրագրում, պարզ կլինի Ազգային ժողովում ծանոթանալուց հետո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը` հավելելով. «Ազգային ժողովը դեռևս չի ստացել կառավարության ծրագիրը, այս բարեփոխումները ներառած են, թե ոչ, կերևա ԱԺ-ում ծանոթանալուց հետո»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի կառավարության նիստում գործադիրն ընդունել է կառավարության նոր ծրագիրը, որի քննարկման և հաստատման համար այն ուղարկվելու է Ազգային ժողով:





























