ԵԽԽՎ որոշ պատգամավորներ, ովքեր ներքաշվել են «խավիարային դիվանագիտության» մեջ, արդեն արատավորել են իրենց հեղինակությունն իրենց իսկ երկրներում։
Այս մասին ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսում ասաց ԵԽԽՎ հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Ընդ որում, նա նշեց, որ մի շարք պետություններում նրանց գործունեությունն արդեն ստուգվում է։ Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն, իր հերթին, նշեց, որ անցյալ նստաշրջանում Հայաստանին առնչվող կարեւորագույն թեման ԵԽԽՎ դիտորդական առաքելության կողմից խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգի արդյունքների քննարկումն էր։ Մասնավորապես, զեկուցող Ալեքսանդր Պոցեյը շատ բարձր է գնահատել անցկացված ընտրությունների որակը՝ նշելով, որ նախկին համակարգային խախտումներն այս անգամ Հայաստանում չեն եղել։





























