Փետրվարի 6-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Մոսկովյան եւ Տերյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 2002 թ. ծնված Արմեն Խ.-ին, որը հայտնել է, որ 2001 թ. ծնված Հայկ Գ.-ի հետ Մաշտոցի պողոտայի 48 հասցեում գործող խանութից գողություն են կատարել:

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները ժամը 05.30-ին Պուշկին եւ Փարպեցի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Հայկ Գ.-ին, 2000 թ. ծնված Գեղամ Հ.-ին եւ 2001 թ. ծնված Գոռ Հ.-ին:

Ժամը 06.50-ին խանութի սեփականատերը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 03.30-ին, անհայտ անձինք իր խանութից գողացել են փող եւ գրենական պիտույքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն: