Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի լայնացման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 6-ին իրականացվել է ժայռի պայթեցում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ժայռի պայթեցումը պայմանավորված էր ժամանակի խնայողության հետ։ Տեղամասի պետի խոսքով՝ այս քանակի ժայռաբեկորները տեղափոխելու համար երկար ժամանակ էր պահանջվելու, և այս տարբերակը հարցի արդունավետ լուծում էր։

Պայթեցումից հետո ճանապարհաշինարարներն անմիջապես անցան իջվածքի տեղափոխման աշխատանքների իրականացմանը։