Հայաստանում մեծ թափ են հավաքում քսենոֆոբիայի եւ ռասիզմի դրսեւորումները: Այս մասին հայտարարարեց «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը` «Հելսինկյան ասոցիացիայի 2010 թվականին Հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակի մասին» զեկույցի ներկայացման ժամանակ: Նա նշեց, որ քսենոֆոբիայի եւ ռասիզմի դրսեւորումները առավելապես հանդիպում են տարբեր լրտավամիջոցներում:
Որպես օրինակ Միքայել Դանիելյանը բերեց «ԱՐ» հեռուստաընկերության եթերում հայտնի պոռնոաստղ Քիմ Քարդաշյանի վերաբերյալ հնչած հայտարարությունը, թե «հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը նախընտրում է սեւամորթներին»: «Սա ռասիզմի լուրջ դրսեւորում է»,-նկատեց Դանիելյանը:
Նա, որպես քսենոֆոբիայի դրսեւորում հիշեցրեց 2010 թվականին Սեւանում տեղի ունեցած դեպքը, երբ ծնողներին սպանած որդին ներկայացվում էր որպես «Եհովայի վկա»: Մեր աշխատողները եղել են Սեւանի հոգեբուժարանում, ուր բուժվել է այդ տղան եւ նա ոչ մի կապ չունի Եհովայի վկաների հետ»,-հավաստիացրեց Դանիելյանը: Նրա խոսքով` իրավիճակը լուրջ է նաեւ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում: Մամուլում հրապարակվում են տարաբնույթ հոդվածներ, որոնց միջոցով սեռական փոքրամասնությունների նկատմամբ դրսեւորովում են ճնշումներ: «Ժամանակն է` լրագրողներին սովորեցնել զուսպ մնալ ռասիզմի եւ քսենոֆոբիայի դրսեւորումներ պարունակող հարցերի անդրադառնալիս»,-նկատեց իրավապաշտպանը:




























