Փետրվարի 11-ին կայացավ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստը:

Հանդիպման օրակարգում ընդգրկված էր ընդամենը երկու հարց `փոխնախագահի ընտրություն եւ կառույցի աշխատանքի կարգի հաստատում:

Հանձնաժողովի փոնախագահի պաշտոնում  միաձայն ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Վարդան Վարդանյանը: Պատգամավորները միաձայն հավանություն տվեցին նաեւ կառույցի աշխատանքի կարգին: