Գերմանիայի կառավարությունը ողջունում է փոխզիջումը, որին Եվրամիության երկրները կարողացել են հասնել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի համար իրավական շրջանակ ստեղծող գազային դիրեկտիվի  հարցով, հաղորդում է Reuters-ը:

Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ «էական ասպեկտ» է այն, որ գազի մատակարարը եւ գազամուղի օպերատորը չպետք է նույնական լինեն:

ԵՄ երկրները հաղթահարել են տարաձայնություններն այն հարցով, թե ինչպես պետք է նոր դիրեկտիվի օգնությամբ կարգավորեն գազամուղի աշխատանքը, ինչն, ամենայն հավանականությամբ, կդանդաղեցնի, բայց չի բացառի Nord Stream 2-ի շինարարությունը: