Ավստրալիայի խորհրդարանի վրա կատարված հաքերային հարձակումը առնչվել է երկրի մի շարք կուսակցությունների: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսսոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայի դաշնային խորհրդարանի բոլոր պատգամավորները ստիպված էին կիբեռհարձակումից հետո փոխել օրենսդիր մարմնի համակարգչային ցանց մուտք գործելու գաղտնագրերը:
«Ավստրալիայի Տեղեկատվական անվտանգության կենտրոնը վերջերս հայտնաբերել էր խորհրդարանի համակարգչային ցանց վնասակար ներթափանցում: Այդ աշխատանքի ընթացքում մենք իմացանք, որ տուժել են նաեւ մի շարք քաղաքական կուսակցությունների ցանցերը՝ Լիբերալ, Լեյբորիստական եւ Ազգային»,- ասել է Մորիսոնը՝ ելույթ ունենալով Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում:
Հղում կատարելով փորձագետներին՝ երկրի վարչապետը նաեւ հայտնել է, որ հարձակման հետեւում կարող է կանգնած լինել «պետական մակարդակի բարդ կազմակերպված կառույց»:





























