Բրազիլիայի Մինաս-Ժերայս նահանգում ամբարտակի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 169-ի: Այս մասին հայտնել է UOL-ը՝ վկայակոչելով նահանգի քաղաքացիական պաշտպանության տվյալները:
Պորտալի տեղեկություններով՝ անհայտ կորած է համարվում 141 մարդ:
Ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել հունվարի 25-ին Բրազիլիայի հարավային նահանգ Մինաս-Ժերայսում Vale կորպորացիայի հանքում:





























