Սահմանադրական բարեփոխումները իշխանության օրակարգում են, բայց մենք դեռ քննարկումներ չենք ունեցել պետական կառավարման ձեւի վերաբերյալ: Փետրվարի 18-ին  Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց  «Իմ քայլը» դաշինքից  խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը՝ մեկնաբանելով կիսանախագահական կառավարման ձեւին վերադառնալու համար սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկը:

Միեւույն ժամանակ նա նշեց, որ ժամանակ առ ժամանակ կքննարկեն այդ առաջարկն իրենց խմբակցությունում: Սակայն խորհրդարանի փոխխոսնակը չցանկացավ հստակեցնել  իր դիրքորոշումը ` ասելով միայն, որ խոսքը շատ կարեւոր քաղաքական որոշման մասին է, եւ նա չի ցանկանում որեւէ անձնական հայտարարություն անել՝ այդպիսով արտահայտելով իր անձնական կարծիքը: