Առնվազն չորս մարդ սպանվել է, իսկ հարյուրավոր մարդիկ վիրավորվել Վենեսուելայի սահմանամերձ շրջաններում իշխանությունների եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ բախումների հետեւանքով, հաղորդում է The Guardian-ը:

Բախումները տեղի են ունեցել, երբ ընդդիմադիրները փորձել են ճեղքել զորքերի շղթան եւ ընդունել հումանիտար օգնությունը սահմանի մյուս կողմից:

Բացի այդ, առնվազն 60 վենեսուելացի զինծառայող անցել է Կոլումբիա՝ հեռանալով պաշտոնից:

Երկրի իշխանությունների կազմակերպած շրջափակումը դադարեցնելու անհաջող փորձերից հետո ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ պայքարը շարունակվում է եւ «մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները մեր հայրենիքն ազատագրելու համար»:

Երկուշաբթի Գուայդոն կմեկնի Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի եւ Լիմայի խմբի մյուս պետությունների ներկայացուցիչների հետ:

Ֆլորիդա նահանգի սենատոր Մարկո Ռուբիոն մեկնաբանել է Գուայդոյի հայտարարությունը՝ ասելով, որ նա խոսել է տարածաշրջանի առաջնորդների հետ, եւ շաբաթ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի գործողությունները «բացել են դռները պոտենցյալ բազմակողմանի գործողությունների համար, որոնք դեռեւս 24 ժամ առաջ չէին ծրագրվում»: