Լեռնային Ղարաբաղի պատերազմը ամենաշատը Ռուսաստանին կվնասի: Նման տեսակետ է հայտնել վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը: Նրա խոսքով, «չնայած իրավիճակը հիմա էլ ավելի է լարվում, սակայն մոտ ապագայում Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողություններ չեն սպասվում»:
Նրա կարծիքով ղարաբաղյան պատերազմը իր ազդեցությունը կթողնի նաեւ այլ պետությունների վրա: «Ակնհայտ է, որ Թուրքիան կպարի Ադրբեջանի դուդուկի տակ, քանի որ նա Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, իսկ Հայաստանի միակ գործընկերը Ռուսաստանն է: Սակայն համոզված չեմ, որ Վրաստանը կթողնի, որ իր տարածքով Ռուսաստանը զենք մատակարարի Հայաստանին»,-ընդգծել է Սոսո Ցինցաձեն:





























