Հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան ձերբակալվել է հասարակական վայրում ոչ պատշաճ վարքի եւ անսթափ վիճակում գտնվելու համար։ Ինչպես տեղեկացնում է TMZ-ն,  դեպքը պատահել է Լոս Անջելես ագլեմերացիայի Վեսթ-Հոլիվուդ քաղաքում։

Ըստ TMZ-ի՝ ԱՄՆ ճանապարհային ոստիկանությունը Քրիստինային եւ նրա անսթափ վիճակում մեքենա վարող ընկերոջը՝ Մեթյու Ռաթլերին, ձերբակալել եւ բերման է ենթարկել ոստիկանության բաժին։ Ռաթլերին բաց են թողել 30 հազար դոլար գրավի դիմաց, իսկ Ագիլերային բաց են թողել ընդամենը 250 դոլարով։

Նշենք, որ ոստիկանությունը մտադիր է ստիպել, որ Ագիլերան կլինիկայում  ալկոհոլիզմից բուժման կուրսեր անցնի։