Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կիրակի օրն Ամեդի քաղաքում կբացի Կալաշնիկովի ինքնաձիգի արտադրության գործարան՝ հայտնում է PTI գործակալությունը։

Ավելի վաղ հայտնում էին, որ Հնդկաստանի տարածքում համատեղ գործարանի ստեղծումը գտնվում է համաձայնեցման ավարտական փուլում։

Կալաշնիկովի հրացանի ՌԴ-ի հետ համատեղ արտադրությունը կբացվի Korwa Ordnance Factory գործարանում։ Գործակալության տվյալներով՝ իր այցի ընթացքում Մոդին կհրապարակի շրջանում իրականացվելիք այլ նախագծեր։