ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է ԶԼՄ-ներին, որոնք լուրջ են ընդունել 2016թ․ ընտրություններում նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի փոստը կոտրելու ՌԴ-ին արված իր կոչը՝ հայտնում է Gazeta-ն։ 

Թրամփը հիշեցրել է, որ ինքը սարկազմով խնդրել է Ռուսաստանին, որպեսզի Մոսկվան, եթե ունի նամակներ Քլինթոնի փոստից, կիսի իր հետ։

«Եւ այդ ստախոս CNN-ն ու մյուսները ասում են․ «Նա խնդրել է Ռուսաստանին ստանալ էլեկտրոնային նամակներ»։ Սարսափելի է»,- հայտարարել է Թրամփը։

Ամերիկյան առաջորդը նաեւ «հիվանդ» է անվանել նրանց, ով լուրջ է ընդունել իր կոչը Ռուսաստանին։