Մարդկանց հսկայական ամբոխը դուրս է եկել փողոց Իտալիայի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Միլանում՝ ի նշան ռասիզմի դեմ բողոքի, հաղորդում է BBC News-ը:
Ակցիայի կազմակերպիչները հայտնել են, որ Լոմբարդիա նահանգում, որին մեծապես աջակցում է «Լիգա » կուսակցությունը, եւ որի մայրաքաղաքն է Միլանը, հավաքվել է շուրջ 200 000 մարդ:
Ցուցարարները համարում են, որ երկրի կառավարությունը տարածում է վախի եւ ատելության մթնոլորտ:
Բանն այն է, որ սեպտեմբերին որոշում էր ընդունվել, համաձայն որի՝ այժմ հեշտացվել է միգրանտների վտարման, ինչպես նաեւ լուրջ հանցագործություն կատարելու դեպքում քաղաքացիությունից զրկելու գործընթացը:
Երկրի փոխվարչապետ Մատեո Սալվինին հայտարարել է, որ նոր կառավարության իմիգրացիոն քաղաքականության շնորհիվ Իտալիան կդառնա ավելի անվտանգ:
Նոր իմիգրացիոն քաղաքականության շրջանակներում Իտալիան փակում է իր նավահանգիստները Միջերկրական ծովը հատած միգրանտների նավերի համար:
Ցուցարարները քայլել են փողոցներում՝ ձեռքերում պահելով պաստառներ «Նախ՝ մարդիկ» կարգախոսով, իսկ կազմակերպիչները ելույթ են ունեցել՝ հայտարարելով, որ բազմազանությունը մշակութային գանձ է:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Իտալիան եւ Եվրոպան փոխեն իրենց քաղաքականությունը»,-հայտարարել է ցույցի մասնակիցներից մեկը:





























