Reuters գործակալության ամենահեղինակավոր ֆոտոլրագրողներից մեկը՝ Յանիս Բեհրաքիսը կյանքից հեռացել է 58 տարեկան հասակում, հաղորդում է The Guardian-ը:
Ֆոտոլրագրողը մահացել է քաղցկեղի դեմ երկարաժամկետ եւ հյուծիչ պայքարից հետո:
Իր ուշագրավ կարիերայի ընթացքում Բեհրաքիսը լուսաբանել էր իրադարձություններն աշխարհի տարբեր պատերազմական գոտիներում, ինչպիսիք են Աֆղանստանն ու Չեչնյան, Քաշմիրում ուժգին երկրաշարժի ականատեսն էր եւ լուսաբանողը, ինչպես նաեւ լուսանկարել էր եգիպտական ապստամբությունը 2011 թվականին:
Նա հրաշքով փրկվել էր Սիերա Լեոնեում ուղեկցորդ պահակախմբի վրա հարձակման ժամանակ եւ ստացել էր Պուլիտցերյան մրցանակ 2016 թվականին փախստականների ճգնաժամը լուսաբանելու համար:
«Իմ առաքելությունն է պատմել ձեզ պատմությունը, այնուհետեւ դուք կորոշեք՝ ինչ անել: Իմ առաքելությունը վստահ լինելն է, որ ոչ մեկը չասի. «Ես չգիտեի այդ մասին»»,-Բեհրաքիսն ասում էր իր աշխատանքի մասին:



























