ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի դատական գործերով հանձնաժողովը, որը ղեկավարվում է դեմոկրատների կողմից, նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հետաքննության շրջանակներում պահանջել է 60 մարդու վկայությունները, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով ABC-ին:

Այդ մասին պատմել է հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը:

Նա հավելել է, որ վկաները կնպաստեն «կոռուպցիայի եւ իշխանությունը չարաշահելու» մասին գործին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին կհաղթի մրցակիցների նկատմամբ ավելի մեծ առավելությամբ, քան 2016 թվականին: