Ամերիկյան զորքերը Իսրայելի տարածքում զորավարժություններ են անցկացնում՝ զարգացնելով Մերձավոր Արեւելքի իր գլխավոր դաշնակցի տարածքում THAAD ՀՕՊ համակարգերի արագ տեղակայումը, հաղորդել է Իսրայելի բանակի լրատվական ծառայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Զինվորականներն ընդգծում են, որ ԱՄՆ-ի սպառազինության ՀՀՊ-ի ամենակատարյալ համալիրներից մեկի տեղակայումը երկրում ոչ մի կոնկրետ ընթացիկ իրադարձությունների հետ կապ չունի:
«ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը (EUCOM) այժմ Իսրայելում THAAD ՀՀՊ համակարգերի տեղակայման զորավարժություններ է անցկացնում՝ համատեղ օպերատիվ հայեցակարգի իրականացման համար: Նպատակը ամբողջ աշխարհով համալիր համակարգերի արագ տեղակայման զարգացումն է»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:
Իսրայելում ամերիկացի գործընկերներին շնորհակալություն են հայտնել զորավարժությունների համար եւ մանեւրները եւս մեկ հնարավորոթյուն անվանել սեփական էշելոնացված հակահրթիռային պաշտպանությունում ԱՄՆ-ի ՀՀՊ միջոցների ինտեգրմանը հասնելու համար:



























