ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ 2014 թվականից սահմանված պատժամիջոցները եւս մեկ տարով երկարաձգելու որոշում է կայացրել՝ հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ հստակեցվում է, որ պատժամիջոցներն իրենց գործունեությունը կշարունակեն մարտի 6-ից հետո մեկ տարի։ Խոսքը դեռեւս բարաք Օբամայի կողմից սահմանված պատժամիջոցների մասին է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների հարաբերությունները վատացել էին Ուկրաինայում իրավիճակի պատճառով։ Ռուսաստանը մեղադրվել էր Ուկրաինայի գործերին միջամտելու մեջ, որի համար պատժամիջոցներ էին սահմանվել։ Մոսկվան պատասխան միջոցներ էր ձեռնարկել եւ հայտարարել էր, որ իր հետ վերջնագրերի լեզվով խոսելն անարդյունավետ է։ Վերջին ժամանակներս Արեւմուտքում ավելի ու ավելի հաճախ են հնչում ՌԴ-ի դեմ պատժամիջոցները դադարեցնելու կոչեր։