Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր սյունակում, որը երկուշաբթի հրապարակում են ֆրանսիական լրատվամիջոցները, առաջարկում է ստեղծել կլիմայի հարցերով եվրոպական բանկ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մի շարք ֆրանսիական եւ եվրոպական լրատվամիջոցների սյունակում հրապարակված  հոդվածում Մակրոնը եվրոպական ընտրությունների նախաշեմին դիմում է Եվրոպայի քաղաքացիներին: Հոդվածը բաժանված է երեք գլխի հետեւյալ ենթավերնագրերով՝ «Պաշտպանել մեր ազատությունը», «Պաշտպանեն մեր մայրցամաքը» եւ «Վերադարձնել առաջընթացի ոգին»:

Ի թիվս այլոց՝ Մակրոնն իր սյունակում հանդես է եկել «կլիմայի հարցերով եվրոպական բանկի ստեղծման» գաղափարով՝ «կլիմայական անցման ֆինանսավորման համար»:

Մակրոնը նաեւ առաջարկում է ստեղծել «եվրոպական սանիտարական ուժ՝ մթերքների վերահսկման ուժեղացման համար»:

«Եվրոպան, որտեղ ստեղծվել է սոցիալական ապահովագրությունը, պետք է արեւելքից արեւմուտք, հյուսիսից հարավ յուրաքանչյուր աշխատողի համար ստեղծի սոցիալական պաշտպանություն, որը Եվրոպայում կերաշխավորի միատեսակ պարգեւատրում նույն աշխատավայրում եւ նվազագույն աշխատավարձ՝ հարմարեցված յուրաքանչյուր երկրում եւ ամեն տարի կոլեկտիվ քննարկվող»,- գրել է ֆրանսիացի առաջնորդը: