Սպիտակ տունը «խայտառակ» եւ «վիրավորական» է անվանել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ԱՄՆ Կոնգրեսում դմոկրատների նոր հետաքննությունը, հայտնում է Associated Press-ը:

«Նախագահ Նադլերը եւ նրա դեմոկրատ գործընկերները այս փորձը ձեռնարկել են վարկաբեկող բան գտնելու համար, որովհետեւ նրանք վախենում են, որ «Ռուսաստանի դավադրության» մասին իրենց եկամյա կեղծ պատմությունը փլվում է»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Ներկայացուցչների պալատի դատական գործերով կոմիտեն, որը վերահսկում են դեմոկրատները, Թրամփի դեմ հետաքննության շրջանակում մտադիր է հարցում կատարել ավելի քան 60 մարդու ցուցմունքների մասին: