Պաշտպանության նախարարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել զոհված 4 զինծառայողների անունները, որոնց մահերը համարել է զինվորական ծառայության հետ չկապված եւ թաքցրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Փաստորեն, ՊՆ-ն հետեւողական է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու հարցում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարտավոր է հանրությանը բացատրել ինչ է նշանակում զինվորական ծառայության հետ չկապված մահեր: Չէ որ նրանք զինծառայողներ են, նրանց զորակոչել են բանակ, նրանք գտնվում են պետության պատասխանատվության ներքո եւ գլխով են պատասխանատու նրանց կյանքերի համար:
Սա բացահայտ անտարբերությունն է մարդկային կյանքերի եւ վերաբերմունքը զինվորի նկատմամբ: Զինվորը գնում է հայրենիքի առջեւ իր պարտքը կատարելու, բավական չէ, որ նա չի վերադառնում, այլեւ նրա մահը որակվում է զինվորական ծառայության հետ չկապված մահ: Սա բացահայտ անմարդկային վերաբերմունք է: Հայտնի չէ նաեւ, արդյոք քրեական գործեր հարուցվել են այդ դեպքերով»:
2019-ին 4 զինծառայողի մահվան դեպքի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել





























