Ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփը սարկազմով ներողություն է խնդրել իր լավը չցանկացողներից՝ այն բանի համար, որ Հանրապետական կուսակցության վարկանիշը աճել է։
«Հանրապետական կուսակցության վարկանիշը հենց նոր թռավ մինչեւ 93 տոկոս։ Ներեցեք, հեյթերնե՛ր։ Նորից հզորացնե՛նք Ամերիկան»,- Twitter-ում մարտի 5-ին գրել է երկրի ղեկավարը։
Միաժամանակ, բարձր վարկանիշի մասին Թրամփի հայտարարությունը կասկած է առաջացնում։
Ինչպես գրում է The Guardian-ը, նախագահը ավելի շատ մատնանշում է իր աշխատանքին տրված հանրապետականների հավանությունը, եւ ոչ թե կուսակցության մասին հասարակական կարծիքը։ Gallup ինստիտուտի տվյալներով, հանրապետականների գործունեությունը հավանության է արժանացնում ամերիկացիների միայն 37 տոկոսը, այն դեպքում, երբ դեմոկրատների համար այդ ցուցանիշը 45 տոկոս է։



























