ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնը կզբաղեցնի Ֆիլիպ Ռիկերը, այն նախկինում զբաղեցնում էր Ուես Միթչելը: Այս մասին պարբերական ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի օգնական Ռոբերտ Պալադինոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ուրախ ենք ողջունելու այս ամսվա վերջին դեսպան Ֆիլիպ Ռիկերի վերադարձը Վաշինգտոն, մարտի 18-ին նա կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնը»,- ասել է նա:
Այն մասին, որ նախկինում այս պաշտոնը զբաղեցրած Ուես Միթչելը հեռանում է Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավարի պաշտոնից, հայտնի էր դարձել հունվարի վերջին:





























