Հայաստանը քննարկում է Իսրայելում դեսպանատան բացման հարցը՝ երկրների միջեւ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար:  «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ փոխարտգործանախարար Գրիգոր Հովհաննիսյանը:

«Հայաստանի պես փոքր երկրի համար դժվար է ավանդական դիրքորոշումից լուրջ շեղումներ անել՝ լուրջ արձագանք չառաջացնելով: Ներկայումս դեսպանատան գտնվելու վայրի հարցով   Հայաստանի դիրքորոշումը չի փոխել, սակայն ես չէի  կենտրոնանա դրա վրա: Կարեւորը հարաբերությունները զարգացնելն է»,- ասել է նա:

Հովհաննիսյանն ընդգծել է, որ թեեւ Հայաստանը կցանկանար, որ Իսրայելը նույն կերպ պատասխաներ՝ Երեւանում դեսպանատուն բացելով, դա պարտադիր պայման չի լինի Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման համար: