Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը 49-րդ տարեդարձի առիթով հարավսլավական (շարպլանինյան) հովվաշան քոթոթ է նվեր ստացել։ Այս մասին Սերբիայի նախագահը տեղեկացրել է իր Instagram-ում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ծննդյան օրվա առաջին նվերը՝ շարպլանինյան Պակոն է։ Այն նույն ցեղից, ինչ եւ Պաշան, որին Սերբիայի նախագահը նվիրել էր Ռուսաստանի նախագահ Պուտինին։ Սա նախագահի նվերն է Դեյան Նակիչից՝ Սերբական պատրիարքի անձնական քարտուղարից»,- ասվում է քոթոթի լուսանկարի մակագրությունում, որը տեղադրվել է սոցցանցում, նախագահի պրոֆիլում։

Պակոն եւ Պաշան «յոթ պորտով» ցեղային շներ են։ Պաշան նվիրվել է Պուտինին հունվարի 17-ին, երբ չորս ամսական էր, նրա եղբայր Պակոն արդեն 5,5 ամսական է։ Տեղեկացվում է, որ ՌԴ նախագահին նոր շունը շատ է դուր եկել։ «Լավ մռութ ունի»,- ասել է Պուտինը, երբ մտել է բանակցությունների սրահ այն բանից հետո, երբ Վուչիչի հետ հանդիպման ավարտին նեղ շրջանակում ստացել է նվերը։