Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մարզվել է հատուկ նշանակության ջոկատի անդամների հետ: Նա ջոկատի անդամներին այցելել է իր փոքրիկ երեխայի`Նիկոլոզի հետ եւ նրանց հետ էլ ընթրել է, հայտնում է վրացական մամուլը:

Վրաստանի նախագահը հատուկ նշանակության ջոկատի անդամների հետ զրուցել է պետության համար նրանց կարեւորության, ինչպես նաեւ Աֆղանստանում նրանց առաքելության մասին:

Նախագահը նաեւ նշել է, որ յուրաքանչյուր կորուստ պետք է խթան հանդիսանա ավելի ուժեղ եւ դիմացկուն լինելու համար:

«Ես  ուղղակի չեմ եկել, որ միայն հեռուստացույցով սա ցուցադրեն: Ես այս ամենն անում եմ նրա համար, որ լինի կարգապահություն: Ես միշտ մտածում եմ իմ զինվորականների մասին»,-հայտարարել է Սահակաշվիլին: