Բրիտանացի Լյուիս Լադլոուն Լոնդոնում ահաբեկչությունների կազմակերպման համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, դատավճիռը չորեքշաբթի օրը կայացրել է քաղաքի քրեական կենտրոնական դատարանի դատավոր Նիկոլաս Հիլյարդը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Աուտիզմով տառապող 27-ամյա Լադլոուն անցյալ տարի իրեն մեղավոր էր ճանաչել Բրիտանիայում ահաբեկչության կազմակերպման եւ ԻՊ-ին ֆինանսավորելու մեջ։

«Նա զբաղվել է զանգվածային ահաբեկչության նախապատրաստմամբ։ Մեծ թվով մարդկանց մահվան վտանգ եւ դրա իրականացման մեծ հավանականություն է եղել»,- նշել է Հիլյարդը։

Դատարանը պարզել է, որ Թագավորական փոստի նախկին աշխատակիցը, ով իրեն «Արծիվ» եւ «Ուրվական» է անվանել ահաբեկչության համար հարմար վայրեր է փնտրել եւ արդյունքում Լոնդոնի գլխավոր առեւտրային Օքսֆորդ-սթրիթը «իդեալական տեղ» է անվանել։ Նա նաեւ փորձել է Ֆիլիպիններում ԻՊ-ի անդամ դառնալ։