Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, պարել են երգի մեղեդու տակ, որը նվիրված էր պետության ղեկավարին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո պետության ղեկավարը խնդրել է հանդիպման ներկա երաժիշտներին հավաքվածների համար նվագել ի պատիվ անցած կառնավալի: Երաժիշտները կատարել են երգ, որի հիմնական բառերն էին՝ «Մադուրոն չի հեռանում, Մադուրոն չի հեռանում»: Երկրի նախագահն ու նրա կինը երաժշտության տակ կատարել են պարային մի քանի շարժումներ՝ տոնական հանդերձանքով պարուհիներով շրջապատված:

Հանդիպման սկզբում խումբը նաեւ կատարել է երգ, որում անընդհատ կրկնվում էր՝ «Մադուրոն դիմանում է (փորձությանը)»:

Վենեսուելայում, ինչպես Լատինական Ամերիկայի շատ երկրներում, նախօրեին ավարտվել է ամենամյա կառնավալը, որն անցկացվում է մարտի սկզբին: Երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ դրան մասնակցել է 7 մլն մարդ: