Շոտլանդիայի ոստիկանությունը տարհանել է երկրի մայրաքաղաքի կենտրոն Պրինցես սթրիթ փողոցում գտնվող շենքի մարդկանց այն բանից հետո, երբ կասկածելի փաթեթի մասին ահազանգ է ստացել՝ հայտնում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, երեքշաբթի լոնդոնյան Հիթրոու եւ Լոնդոն-սիթի օդանավակայաններում, ինչպես նաեւ Վաթերլո կայարանում պայթուցիկով փաթեթներ էին հայտնաբերվել։
Նախօրեին ոստիկանությունը վնասազերծել էր Գլազգոյի համալսարանում գտնված պայթուցիկը։ Իրավապահ մարմինները կարծում են, որ բոլոր այս դեպքերը փոխկապակցված են։




























