Մադրիդում սկսվել է դատական գործընթացը 88-ամյա իտալացի դերասանուհի Լյուչի Բոզեի հանդեպ, որին մեղադրում են նկարիչ Պաբլո Պիկասոյի հեղինակած նկարը զավթելու մեջ՝ հայտնում է ABC-ն։
Դատախազության աշխատակիցներին հայտնի է դարձել, որ նկարը պատկանել է Բոզեի սպասուհուն՝ Ռեմեդիոս Թ․ Մ․-ին, ով ավելի քան 50 տարի ապրել ու աշխատել է դերասանուհու մոտ։ Այն մասին, որ նկարի սեփականատերը հենց սպասուհին է, վկայում են հեղինակի կողմից նկարի հակառակ կողմում գրված «Ռեմայի համար» բառերը։
Նշվում է, որ Բոզեն նկարը յուրացրել է սպասուհու մահվանից հետո եւ ավելի ուշ այն աճուրդի է հանել, որտեղ իսպանացի նկարչի ստեղծագործության արժեքը հասել է 200 000 եվրոյի։ Ավելին, նկարի վաճառքից հետո դերասանուհին գումարը սպասուհու հարազատներին չի փոխանցել։




























