Աֆրիկյան Մալավի Հանրապետությունում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է առնվազն 23 մարդ, հայտնում է Սինհուա գործակալությունը՝ հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարարությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Երկրի հարավում ջրհեղեղն առաջացել էր օրեր առաջ սկսված հորդառատ անձրեւների հետեւանքով: Ինչպես հաղորդում է գործակալությունը, 29 մարդ ստացել է վնասվածքներ, եւս 11-ը համարվում են անհայտ կորած: Տարերքի հետեւանքով վնասվել են ավելի քան 22 հազար շենքերի տանիքները:
Ինչպես նշվում է, ջրհեղեղից տուժած շրջաններում անցկացվում են որոնման եւ փրկարարական աշխատանքներ:




























