ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները դարձել են «հակահրեական կուսակցություն»,-հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Mediaite-ին:
Ինչպես նշվում է, նա քննադատել է դեմոկրատներին, երբ ներկայացուցիչների պալատն ընդունել է ատելություն հրահրելու դեմ բանաձեւը:
Նշվում է, որ ի սկզբանե այն ուղղված էր հակասեմական դրսեւորումների դեմ: Սակայն այնուհետեւ դրանում ուղղումներ են կատարվել՝ ի պատասխան Իլհան Օմարի մեկնաբանությունների եւ թվիթերի:
«Դեմոկրատները դարձել են հակաիսրայելական եւ հակահրեական կուսակցություն»,-հայտարարել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ տեղի ունեցած քվեարկությունը «խայտառակություն» էր:



























