ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը ֆինանսավորել են երեք ընկերություններ, հաղորդում է The Guardian-ը:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ այդ քիչ հայտնի ընկերությունները կապված էին օտարերկրյա հովանավորների հետ: Ինչպես նշվում է, դրանցից յուրաքանչյուրը ներդրել է 25 000-ական դոլար:
Նյութում նշվում է, որ նվիրատվություններից մեկը կատարվել էր ամերիկյան Դելեւեր նահանգում գտնվող ընկերության միջոցով Լոնդոնից հնդիկ ֆինանսիստի կողմից: Ընդ որում՝ նա ԱՄՆ-ի քաղաքացի չէ եւ չունի կացության կարգավիճակ:
Երկրորդ նվիրատվությունն արվել է Թայվանի կառավարության հետ կապեր ունեցող լոբբիստի կողմից Վրաստանում գտնվող ընկերության միջոցով, իսկ երրորդը՝ ոմն իսրայելացի շինարարի՝ Նյու Յորքում տեղակայված ընկերության միջոցով:
Թրամփի երդմնակալության արժեքը կազմել է 107 մլն դոլար:



























