Գերմանիայում 21-ամյա կնոջ սպանությունից հետո ուժեղացվել է Վորմսի քաղաքապետ Միխաել Կիսելի պաշտպանությունը՝ հայտնում է Associated Press-ը։

Կիսելը քաղաքին հանգստության կոչ էր արել այն բանից հետո, երբ երիտասարդ կինը դանակի բազմաթիվ հարվածներով սպանվել էր իր ծնողների տանը։

Սպանության կասկածանքով կալանավորվել է կնոջ ընկերը, ով ծնունդով Թունիսից է։

Ավելի վաղ կասկածյալը մեղադրվել էր գողության մեջ եւ նրան մերժել էին ապաստան տրամադրել։ Այս ամենը վրդովմունքի ալիք է բարձրացրել, բնակիչները բողոքում են, որ արտասահմանցի հանցագործներին վտարելու համար իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում։

Զոհի հարազատներն ու ընկերները լռության երթ կանցկացնեն ի հիշատակ մահացած կնոջ։