Տոսկանյան Սանսեպոլկրո քաղաքի ոստիկանները ձերբակալել են երիտասարդ տղամարդու, ով քաղաքից ոչ հեռու թմրանյութերի պահեստ է ստեղծել։ Ինչպես պարզվել է, թմրավաճառը հաճախորդներին հաշիշ եւ մարիխուանա է վաճառել՝ ստացած գումարի մասին մանրամասն ստացականներ լրացնելով եւ նշելով, թե ինչ ապրանքի դիմաց է այն ստացել՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տեղի ոստիկանները հայտնում են, որ ձեւաթղթի վրա նշվել է գումարը, որը վաճառողին է վճարվել «թմրանյութի տրամադրման համար», ամսաթիվը եւ ստորագրություն։ Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարի ստացականում նշվում է, որ մարտի 1-ին 300 եվրո արժողությամբ 31 գրամ ինչ-որ «Սպիտակ ռնգեղջյուր» է վաճառվել։
21-ամյա տեղացի երիտասարդը անտառում ունեցել է թաքստոց, ուր միշտ եկել է թմրանյութի հերթական չափաբաժնի համար։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է երկու կգ հաշիշ եւ մարիխուանա, ինչպես նաեւ հաճախորդների անուն-ազգանուններով եւ հասցեներով ցուցակ, որը խնամքով կազմել էր երիտասարդը։




























