Բրիտանիայի ոստիկանությունը կասկածելի ավտոմեքենայի պատճառով փակել է դեպի խորհրդարան տանող ճանապարհները, ինչպես նաեւ՝ Վեսթմինսթերյան կամուրջը՝ հայտնում է Reuters-ը։

Ինչպես հայտնել են գործակալությանը իրավապահները, փակ են Վիկտորյա առափնյա շրջանի ճանապարհները։

Ոստիկանների ուշադրությունը գրաված ավտոմեքենայի մասին մանրամասներ չեն հայտնում։