Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է մորմոնների (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու) ղեկավարների հետ, եւ այդ հանդիպումն առաջինն է եղել՝ հայտնում է Associated Press-ը։

Հանդիպումը կայացել է Հռոմում մորմոնների նոր խոշոր տաճարի բացման նախօրեին։

Վատիկանը այդ զրույցի բովանդակության մանրամասները չի ներկայացրել։

Հայտնի է, որ հանդիպմանը մասնակցել են Ռասել Նելսոնը եւ մորմոնների 14 այլ ղեկավարներ։

Նշվում է, որ մորմոնների տաճարը կլոր ձեւ ունի եւ կառուցվել է մարմարից։ Բացի այդ, կկայանա այցելուների համար կենտրոնի բացումը, այնտեղ տեղադրված է առաքյալներով շրջապատված Քրիստոսի մարմարե արձանը։