Վենեսուելայի հարավարեւելյան Բոլիվար նահանգում ենթակայանում պայթյուն է տեղի ունեցել՝ հայտնում է տեղական El Nacional թերթը։
Նշվում է, որ ենթակայանը տեղակայված է Սյուդադ Բոլիվար քաղաքի ծայրամասում։ Ականատեսները պատմում են խիտ սեւ ծխի եւ հրդեհի մասին։
Հիշեցնենք, ավելի վաղ Կարակասի շատ շրջաններում եւ հանրապետության ավելի քան 20 նահանգներում անջատվել էր էլեկտրաէներգիան։ Իշխանությունները հայտարարել էին, որ դիվերսիա է տեղի ունեցել։ Վենեսուելայի նախագահը դրանում մեղադրել էր ամերիկյան կողմին՝ նշելով, որ «ԱՄՆ-ի էլեկտրաէներգետիկ պատերազմն անհաջողության է դատապարտված»։




























