Գերմանիայի նախկին արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ կանցլեր Անգելա Մերկելը իր քաղաքականության հանդեպ աճող դժգոհության պատճառով կարող է վաղաժամ լքել պաշտոնը՝ հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Augsburger Allgemeine թերթին տված Գաբրիելի հարցազրույցը։

Նրա խոսքերով, գերմանացի ընտրողները կուզեին, որ Մերկելի պաշտոնը զբաղեցներ ավելի վառ հատկանիշներով քաղաքական գործիչ։ Նա հավելել է, թե Մերկելի առավելություններից է այն, որ նա հումորով է վերաբերում իր գրասենյակին։

Ակնկալվում է, որ Մերկելի հաջորդը կլինի Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը։