Ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի մոտակայքում գտնվող կենդանաբանական այգում տեղի է ունեցել արտակարգ պատահար. ամերիկյան հովազը հարձակվել է այցելուներից մեկի վրա, հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով FOX 10 of Phoenix-ին:

Երիտասարդ կինը շատ էր մոտեցել վանդակին եւ փորձել էր լուսանկարել գազանին. հենց այդ պահին հովազը հարձակվել էր նրա վրա: Նա անսպասելիորեն բռնել էր կնոջն ատամներով:

Կինը բարեբախտաբար փրկվել է. նրա բղավոցները լսել են մոտակայքում անցնող այցելուները՝ երիտասարդ տղամարդն իր մոտ հետ:

Փրկարարներն արագ կողմնորոշվել են. նրանք որոշել են շեղել հովազին, մոտեցել են վանդակին եւ ներս են հրել ձեռքի տակ եղած շիշը: Դա գրավել է կենդանու ուշադրությունը, նա թուլացել է եւ կնոջը հեռացրել են հովազից:

Ինչպես հաղորդում է Arizona Republic-ը, հովազի 30-ամյա զոհը ստացել է ձեռքի թեթեւ վնասվածք: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց եւ ստացել բուժօգնություն: