Զինծառայողները ոչնչացրել են կազմակերպված հանցախմբի վեց անդամներին մեքսիկական Թամաուլիպաս նահանգի Նուեւո-Լարեդո քաղաքում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով El Heraldo de Mexico թերթին:
Հանցախումբը, որը, ըստ նախնական տվյալների, պատկանում է «Հյուսիս-արեւելք» կարտելին, հարձակվել է զինվորականների վրա Նուեւո-Լարեդո քաղաքի Մոնթերեյ մայրուղու տարածքում:




























