Աշխարհում ամենախոշոր ժողովրդավարական ընտրությունները տեղի կունենան Հնդկաստանում ապրիլի 11-ին եւ կտեւեն 6 շաբաթ՝ հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով երկրի ընտրական հանձնաժողովի հայտարարությունը:
Ընտրատեղամասերը կբացվեն ամբողջ երկրում՝ Ռաջաստան անապատից եւ Հիմալայների ստորոտից մինչեւ Անդամանյան կղզիներ:
Ընտրությունները կկայանան յոթ փուլով եւ կավարտվեն մայիսի 19-ին: Շուրջ 900 մլն ընտրողների քվեաթերթիկների հաշվարկը տեղի կունենա ընտրությունների ավարտից չորս օր անց:
Կոնգրեսում 543 տեղի համար կպայքարեն երկու հիմնական կուսակցություններ՝ երկրի գործող վարչապետ Նարենդրա Մոդիի կողմից ղեկավարվող «Բհարաթիա Ջանաթ» կուսակցությունը եւ ընդդիմադիր «Հնդկական Ազգային Կոնգրեսը», որի առաջնորդն է Ռահուլ Գանդին:



























