Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Նյուրնբերգում «Եղբայրության շաբաթի» բացման ժամանակ հայտարարել է հակասեմիտության աճի սպառնալիքի մասին, հաղորդում է ՄԿ-ը՝ հղում կատարելով Deutsche Welle-ին:
Գերմանիայում հակասեմիտությունն ավելի հաճախակի է ցույց տալիս իր «ժանիքները», նշել է Շտայնմայերը: Նա դժգոհել է նաեւ, որ դա նրան միայն դառնություն եւ ցավ է պատճառում:
Հրեաների նկատմամբ ատելության ցանկացած դրսեւորումները դիտարկվում են որպես սահմանադրությանն ու ժողովրդավարությանն ուղղված հարվածներ, հավելել է քաղաքական գործիչը:




























