Այս իրադարձությունները հատկապես կարեւոր են հասարակությանը ՆԱՏՕ-ի եւ նրա գործունեության վերաբերյալ ավելի խորը տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից: Մարտի 11-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց Հարավային Կովկասում դաշինքի կապերի հարցերով  գրասենյակի ղեկավար Ռոզարիա Փուլիսին:

Ըստ նրա՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի  շաբաթի անցկացումն արդեն լավ ավանդույթ է դարձել: «Մենք սա անվանում ենք հանրային դիվանագիտության միջոցառում: Դրա միջոցով մենք ցանկանում ենք լայն հասարակությանը տեղեկացնել ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ լայն գործընկերության մասին: Անցյալ տարի «թավշյա հեղափոխությունը» դարձավ շատ հզոր ազդանշան, որ Հայաստանի ժողովուրդը մտադիր է պատասխանատվություն ստանձնել երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար:

Իսկ պատասխանատվությունը պետք է տեղեկատվության վրա հիմնվի: Ահա թե ինչու մենք ցանկանում ենք, որ դուք լիովին հասկանաք եւ գիտակցեք, թե կոնկրետ ինչ է կատարվում ՆԱՏՕ-ի շրջանակում», - նշեց Փուլիսին: