Ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման կապակցությամբ Անկարայի հասցեին Վաշինգտոնի սպառնալիքները անխոհեմ են եւ արդյունքի չեն հանգեցնի: Այս մասին ասել է Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«ԱՄՆ-ից С-400 զենիթահրթիռային համալիրների կապակցությամբ անխոհեմ հայտարարություններ են հնչում, դրանք սպառնում են վերանայել F-35 ծրագրում Թուրքիայի մասնկացությունը: Դա արդեն դուրս է եկել ողջամտության սահմաններից: Նման հռետորաբանությունը ոչնչի չի հանգեցնի:
Դաշնակիցների միջեւ բոլոր խնդիրները պետք է երկխոսության ճանապարհով լուծվեն: Մենք չենք արձագանքի սպառնալիքներին», - լրագրողներին ասել է Չելիքը:
Նա հավելել է, որ Թուրքիայի դեմ ԱՄՆ կողմից պատժամիջոցների սպառնալիքը սխալ հռետորաբանություն է, որը վայել չէ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին:
Նրա խոսքով՝ Թուրքիային մատակարարված С-400-ները չեն վաճառվեն երրորդ երկրներին:





























