Երեւանի մոտակայքում գտնվողՆուբարաշենի աղբանոցում կատարվում են լայնածավալ աշխատանքներ։ Նախատեսվում է, ստեղծել ենթակառուցվածք աղբից բիոգազ ստանալու համար։ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն, այն իրականացնում է «Շիմիձու» ճապոնական ընկերությունը։

Ամբողջապես աղբով ծածկված 16 հեկտար տարածքն այսօր ծածկված է հողի շերտով։ Ծրագիրը թույլ է տալիս լուծելու միանգամից մայրաքաղաքի մի քանի հիմնախնդիր` էկոլոգիական, տնտեսական եւ առողջարարական, նշվում է հայտարարության մեջ։

«Ասֆալտապատման աշխատանքները ավարտվում են, ներկա պահին փորվում են հորատանցքեր եւ տեղադրվում են խողովակներ», — տեղեկացրել է քաղաքապետարանիկոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը։

«Շիմիձու» ընկերության գլխավոր փորձագետ Աբե Յոշիոն իր հերթին նշել է, որ աղբի շերտը հավասարեցվել է եւ ծածկվել է 25 սմ հողաշերտով, փորվել են հորատանցքեր։ «Կարելի է ասել, որ գործի կեսն արված է։ Սա շատ կարեւոր ծրագիր է քաղաքի համար։ Մշտապես ծխացող աղբն ու տհաճ հոտը այլեւս չեն անհանգստացնի տվյալ տարածքի մոտակայքում բնակվող մարդկանց», ասլ է նա։

Աշխատանքների ընթացքում տեղադրվում են խողովակներ, որոնցով գազը հավաքվելու է պոմպակայանում եւ հատուկ պոմպերով մղվելու է դեպի այրման խցիկ։ Այստեղ կուտակված մեթան գազը այրման պրոցեսում կվերածվի СО գազի։ Ճապոնական ընկերությունը 5,5 մլն դոլար է ներդրել ծրագրի իրականացման համար։