Վրաստանում սպասվող հեղափոխության մասին վերջին շրջանում ընդդիմության կողմից արվող հայտարարությունները ելնում են արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններից: Նման տեսակետ է հայտնել վրացի քաղաքագետ Ռամազ Սաղվարելիձեն վրացական «Մեդիանյուզ» գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով, ընդդիմությանը դժվար կլինի հին հայտարարություններով ժողովրդին եւս մեկ անգամ դուրս բերել բողոքի, քանի որ Վրաստանում արաբական երկրներում առկա բողոքի մեխը չկա:

Քաղաքագետը նաեւ նշել է, որ արաբական երկրների եւ Վրաստանի միջեւ անհնար է զուգահեռներ տանել, քանի որ այնտեղ դիկտատուրան շարունակվում էր երկար ժամանակ, ինչն էլ բնակչության մեջ բողոքի ալիք բարձրացրեց, իսկ Վրաստանում ժողովրդի մեջ նման զգացմունքայնություն դեռ չկա: