ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության բյուջեի կրճատման անթույլատրելության մասին` նշելով, որ այդ պատճառով Վաշինգտոնը տանուլ է տալիս տեղեկատվական  պատերազմում: 

Նման հայտարարություն Քլինթոնն արել է Սենատի միջազգային հարցերի հանձնաժողովի լսումների ժամանակ, երբ քննարկվել է 2012թ. Պետքարտուղարությանը $47 մլրդ հատկացնելու հարցը:

«Մենք տեղեկատվական պատերազմի մեջ ենք, եւ մենք տանուլ ենք տալիս այն»,-ասել է Քլինթոնը` փորձելով փարատել որոշ սենատորների կասկածները` նման չափի գումարի հատկացման վերաբերյալ:

Քլինթոնն ընդգծել է, որ այն $30 միլիոնը, որը Պետքարտուղարությունը մտադիր է օգտագործել տեղեկատվական ինտերնետ-նախագծերի վրա, չեն օգնի ամբողջությամբ լուծել այդ խնդիրը:

Նրա խոսքով` ԶԼՄ-ներին եւ սառը պատերզամի ավարտից հետո քարոզչության նպատակով հատկացվող գումարների կրճատումը հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ը սկսել է տեղեկատվական դաշտում զիջել այլ խաղացողների: Բեռլինյան պատի անկումից հետո ինովացիաներին հատկացվող ծախսերը նվազել են, եւ հիմա, ըստ Քլիթոնի, ստիպված են թանկ վճարել դրա համար: Որպես օրինակ ԱՄՆ պետքարտուղարը նշել է միջազգային արաբական Al Jazeera, չինական CCTV եւ ռոսւաստանյան Russia Today հեռուստաընկերությունները: